01 04 2020

Առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողների․ Արսեն Թորոսյան

Առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողների․ Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողների: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Այդ համակարգը ոտքի կանգնեցնելու և ամբողջ թափով գործարկելու համար անհրաժեշտ են մինչև 55 տարեկան հետևյալ մասնագիտությամբ բուժաշխատողները, որոնք կարճատև վերապատրաստում կանցնեն հատուկ կորոնավիրուսային հիվանդության բուժման սկզբունքների վերաբերյալ և կանցնեն աշխատանքի կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող ԲԿ-ներից որևէ մեկում.

ընդհանուր կամ թերապևտիկ պրոֆիլի բժիշկներ (այլ պրոֆիլի բժիշկներ նույնպես կարող են դիմել),
լաբորատոր գործ մասնագիտությամբ բժիշկներ,
ռեանիմատոլոգներ,
բուժքույրեր,
մայրապետեր:

Դիմելու համար ինքնակենսագրականները ուղարկել [email protected] էլ.հասցեով կամ զանգահարել 060808003 (ներքին 3101, 3102) կամ բջջային 091190875 հեռախոսահամարներով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ