ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում հայտարարում է ճանապարհների վերականգնման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթ։
Նշված ծրագրով ՀՀ մարզերում վերականգնվելու են 68 կմ ընդհանուր երկարությամբ 12 ճանապարհահատվածներ։ Հետաքրքրված խորհրդատուները մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ տեղեկությունները պետք է ներկայացնեն մինչեւ սույն թվականի մայիսի 1-ը՝ ժամը 18.00՝ նշելով որակավորված լինելու‚ համապատասխան մասնագիտական փորձառություն‚ անձնակազմ ունենալու վերաբերյալ փաստեր։
Այլ մանրամասների կարելի է ծանոթանալ հետեւյալ հղմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը