31 03 2020

Մոտենում ենք երրորդ փուլին, որտեղ նախատեսում ենք ամենախիստ սահմանափակումները․ պարետ



Այս պահին մենք մեր գնահատականներով մոտենում ենք երրորդ փուլին, որտեղ նախատեսում ենք ամենախիստ սահմանափակումների շրջանը: Այս ընթացքում տեղորոշման աշխատանքերին զուգահեռ իրականացնելու ենք ազատ տեղաշարժի հնարավոր բոլոր սահմանափակումները, իրականացնելու ենք տնտեսական գործունեության սահմանափակումները, պարտադրելու ենք անվտանգության և սանիտարահամաճարակային կանոնները, ավելացնելու ենք վերահսկողության մեխանիզմները, կիրառելու ենք տարբեր տույժեր ու տուգանքներ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պարետ Տիգրան Ավինյանը։

«Հաջորդ փուլում, որը նախատեսում ենք, որ կարող է լինել ապրիլի 14-ից հետո, մենք հույս ունենք, որ այնքան արդյունավետ գործիքներ կկարողանանք զարգացնել, որոնք թույլ կտան արդյունավետ ձևով կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել: Դրանք արդեն առկա են ու մենք սպասում ենք նախագծի ընդունմանը»,-ասաց Ավինյանը՝ խոսելով մասնավորապես ԱԺ-ի կողմից այսօր տապալված օրինագծի մասին. «Անձինք, ովքեր շփվել են վարակակիրի հետ, եթե նույնիսկ բողոքներ ունեն, պոտենցիալ վարակակիր են, դրա համար պետք է հետևել նրանց ինքնամեկուսացման պահպանմանը: Շատ կոնկրետ օրինակով ասեմ, մենք ունենք մի հավելված, որով ինքնամեկուսացված անձին SMS է գնալու, անձը պետք է հղմանը սեղմի, որով սարքը դեմքով կճանաչի նրան ու նրա տեղադիրքը: Սա գործիքներից մեկն է»,- ասաց Ավինյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ