Մահացել է Արիանա Կաոիլին՝ շախմատիստ, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կինը։ Թվիթերյան իր էջում այս մասին հայտնել է Լևոն Արոնյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վթարից հետո «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված Արիանա Կաոիլին նորից տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Պատճառը եղել է թոքերի խնդիրները։ Մինչ այդ նա մի քանի վիրահատությունների էր ենթարկվել։
Արիանա Կաոիլին մարտի 14-ին ժամը 23:50-ի սահմաններում, Lexus մակնիշի ավտոմեքենայով բախվել էր Երևանի Սեբաստիա փողոցում գտնվող «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը:
Արիանա Կաոիլին 33 տարեկան էր։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը