30 03 2020

Աջակցություն՝ կորոնավիրուսի պատճառով սոցիալական խնդիրների առջև կանգնած հղի կանանց



Կառավարությունը 100,000 ՀՀ դրամի չափով միանվագ նպաստի ձևով աջակցություն տրամադրի աշխատանք չունեցող այն հղիներին, որոնց ամուսինն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում։

 «Միջոցառման շահառու է հանդիսանում հղի կինը, ով 2020թ. մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք և ում ամուսինն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում և չի անցել մեկ այլ աշխատանքի նույն ժամանակահատվածում»,- ասաց Զարուհի Բաթոյանը։

Բաթոյանը հայտնեց, որ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած հղի կանանց:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կարող է դեպք լինել, որ այս ընթացքում հղի կնոջ ամուսինը ինչ-ինչ պատճառներով մահացել է և այս դեպքում՝ ևս նա պետք է օգտվի աջակցությունից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ