29 03 2020

Հնարավոր են արագ զարգացումներ և չվերթերի փոփոխություններ․ Քաղավիացիա

Հնարավոր են արագ զարգացումներ և չվերթերի փոփոխություններ․ Քաղավիացիա

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել մարտի 29-ի չվերթների վերաբերյալ։

«Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ ըստ ավիաընկերությունների կողմից ներկայացված տվյալների՝

Ս․թ․ մարտի 29-ին

• «Աերոֆլոտ» ավիաընկերությունը կիրականացնի

AFL 1860 Մոսկվա (Շերեմետևո)- Երևան (ժամը 10։45) և AFL 1861 Երևան-Մոսկվա (Շերեմետևո) ցերեկային (ժամը 14։35) չվերթերը ,

• «Սիբիր» ավիաընկերությունը կիրականացնի

SBI 3205 Մոսկվա (Դոմոդեդովո)- Երևան (ժամը 13։40) և SBI 3206 Երևան- Մոսկվա (Դոմոդեդովո) (ժամը 17։25) չվերթերը,

• «Իկար» ավիաընկերությունը կիրականացնի

KAR 377 Մոսկվա (Շերեմետևո)-Երևան (ժամը 15։45) և KAR 378 Երևան- Մոսկվա (Շերեմետևո) (ժամը 19։40) չվերթերը:

Հաշվի առնելով կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածումը՝ հնարավոր են արագ զարգացումներ և չվերթերի փոփոխություններ։ Ուստի խնդրում ենք, հետևողական լինել, հետևել ժամ առ ժամ զարգացող իրադարձություններին և կապ հաստատել ավիաընկերությունների հետ։

Հարգանքով,

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե»,- ասված է հայտարարությունում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ