«Ուրալյան ավիաուղիները» մինչև հոկտեմբերի 29-ը չեղարկել է դեպի Հայաստան թռիչքները։ Այս մասին հայտնում է ռուսական ավիաընկերության կայքը։
Ավիաընկերությունը հայտարարել է դեպի Կրասնոդար, Սիմֆերոպոլ, Անապա, Գելենջիկ, Դոնի Ռոստով և Վորոնեժ չվերթները մինչև հոկտեմբերի վերջ չեղարկելու մասին։ Հունիսին ավիաընկերությունը հայտարարել էր դեպի այս օդանավակայաններ թռիչքները մինչև սեպտեմբերի վերջ չեղարկելու մասին։
Նաև մինչև հոկտեմբերի 29-ը չեղարկվել են չվերթները դեպի Հայաստան, Ղազախստան, Ադրբեջան և Ուզբեկստան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը