ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը գրել է՝
Հերթական նամակը, մի ամբողջ ոլորտի խնդիրների մասին, որոնց ոչ մի արձագանք չի եղել։
Հարգելի պարոն վարչապետ Նիկոլ Փաշինյան, հարգելի պարոն պարետ Տիգրան Ավինյան ,Ձեր ուշադրությունն եմ հրավիրում ավտովարձույթի ոլորտում աշխատող ձեռնարկությունների խնդիրների վրա։
Ի տարբեություն տուրիստական ընկերությունների, որոնք ուղղակի տուրեր են կազմակերպում կամ ավիատոմսեր վաճառում՝ մեքենաների վարձակալական ընկերությունները կատարում են առաջին հերթին հսկայական ներդրում: Օրինակ մեր ընկերությունը այս սեզոնին պատշաճ պատրաստվելու համար 45 մլն. Դրամի ներդրում է կատարել, որն արվել է վարկավորման միջոցով, սակայն մարտ ամսվա եկամուտն ու այս ամբողջ տարվա շրջանառություը խոշոր հաշվով 0-ի է հավասար: Անգամ եթե բարեհաջող հաղթահարենք այս վիրուսային շրջանը, զբոսաշրջիկները սկսեն այցելել Հայաստան, միևնույնն է, զբոսաշրջության համար բարենպաստ սեզոնը լինելու է շատ թույլ: Չնայած, որ մեր տարեկան շրջանառությունը 20-30 մլն դրամ է, սակայն մեր ֆիրմայում կա ավելի քան 150 մլն դրամի ներդրում, որն այս պահին այո, կարելի է համարել կապիտալ, սակայն այդ կապիտալը մեքենաներ են, որոնց հետ ոչինչ անել չենք կարող: Մեքենաները հնարավոր չէ ոչ վաճառել, ոչ էլ աշխատեցնել ու շահույթ ստանալ: Հիմա մենք անելանեի վիճակում ենք, չենք ցանկանում բանկային ուշացումներ ունենանք, քանի որ այն կվնասի մեր հետագա զարգացմանը, մեքենաները ոչ վաճառել է ստացվում, ոչ էլ աշխատեցնել:
Մենք ամբողջ տարում սպասում ենք այս զբոսաշրջիկների սեզոնին: Ամռան այս եռամսյակն է, որի հաշվին մենք նախորդ տարիների ընթացքում կարողացել ենք պատշաճ կատարել մեր բանկային պարտականությունները ողջ տարվա ընթացքում: Հիմա, այս իրավիճակում ֆիզիկապես հնարավոր չէ առանց զբոսաշրջիկի աշխատել, վճարել հարկերը:
Խնդրում եմ քննարկել և ուշադրություն դարձնել այս հարցին, քանի որ մեքենաների վարձակալության ընկերությունները ոչ միայն գումար չեն աշխատում, այլ ունեն մեծ ներդրումներ, որոնք պահանջում են ամեն ամիս վճարումներ, իսկ մենք այս ծանր իրավիճակում ելք գտնել չենք կարող:
Մեզ համար ընդունելի տարբերակ կլիներ, եթե այս վիրուսի ու այս դրության խիստ խոցելի խմբերի համար բանկային արտոնյալ պայմաններ տրամադրվեր՝ 12 ամիս ժամկետով, որպեսզի վերականգնվենք և 2021 թվականից կատարենք մեր բանկային պարտավորությունները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը