28 03 2020

Ինչ նպատակով պետք է օգտագործվի ԱՄՆ կողմից Հայաստանին տրվող 1.1 մլն դոլարը

Ինչ նպատակով պետք է օգտագործվի ԱՄՆ կողմից Հայաստանին տրվող 1.1 մլն դոլարը

Միացյալ Նահանգները կհատկացնի 274 միլիոն ԱՄՆ դոլար՝ COVID-19 համավարակի դեմ առավել արդյունավետ պայքարի նպատակով առողջապահական խնդիրներին աջակցելու եւ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ուրախությամբ փաստենք, որ այս միջոցներից 1,1 միլիոն դոլարը կհատկացվի Հայաստանին։

Այս աջակցությունը կցուցաբերվի Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ Կարմիր խաչի ու կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի միջոցով եւ հիմնականում նպատակաուղղված կլինի ազգային լաբորատոր կարողությունների, հիվանդությունների վերահսկման, դեպքերի բացահայտման եւ արագ արձագանքման, վարակի վերահսկման եւ կանխարգելման, գործերի վարման, պատրաստականության պլանավորման, ռիսկի վերաբերյալ հաղորդակցության, համայնքի ներգրավման եւ առողջության ու հիգիենայի պահպանման խթանման հարցերին»:

Նշենք, որ բացի Հայաստանից, ԱՄՆ-ի պետքարտուղարությունը համաճարակի դեմ պայքարի համար նախատեսում է օգնություն տրամադրել բազմաթիվ այլ երկրների առողջապահության ոլորտներին: Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Հայաստանի հարևան երկրներ Ադրբեջանն ու Վրաստանը կստանան համապատասխանաբար 1.7 միլիոն ու 1.1 միլիոն դոլար օգնություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ