27 03 2020

Կոտայքում դեպքի վայր մեկնող ոստիկանության մեքենան շրջվել է

Կոտայքում դեպքի վայր մեկնող ոստիկանության մեքենան շրջվել է

Կոտայքի մարզում արտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։20-ի սահմաններում «ՈւԱԶ» մակնիշի 080 II 03 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հացավան-Գառնի ավտոճանապարհի՝ Հացավան գյուղի վարչական տարածքում դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել քարերին եւ կողաշրջվել։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդն ու ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ «ՈւԱԶ»-ը հաշվառված է ՀՀ ոստիկանության հաշվեկշռում եւ սպասարկում է ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողներին։ Վարորդն ու ուղեւորը կանչով մեկնում էին Գառնի գյուղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ