ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն կառավարության նիստին հայտնել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կզբաղվի տասնվեց լրացուցիչ ինֆեկցիոն կենտրոնների կառուցմամբ։ Որոշումը կառավարությունն ընդունվել էր մարտի 22-ին: Այս մասին հայտնում է Life-ը:
«Շինարարությունը նախատեսվում է իրականացնել երկու փուլով. մինչեւ ապրիլի 30-ը նախատեսվում է շահագործման հանձնել ութ կենտրոն` Օդինցովոյում, Պոդոլսկում, Նիժնի Նովգորոդում, Վոլգոգրադում, Նովոսիբիրսկում, Օրենբուրգում, Ուլան-Ուդեում, Ուսուրիյսկում, իսկ մինչեւ մայիսի 15-ը կավարտվի մնացած ութ կենտրոնի կառուցումը»,- նշել է նա ՌԴ կառավարության նիստին:
Զինվորական ուժերին շինարարության մեջ ներառելու մասին որոշումը պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի պահանջով: ՌԴ կառավարության նիստին նա հանձնարարել էր ամենակարճ ժամանակահատվածում կառուցել ինֆեկցիոն կենտրոնները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը