ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լուսանկարներ է հրապարակել և հայտնել, որ մի քաղաքացի Էրեբունի վարչական շրջանի Արցախի փողոցում շանը կապել է իր մեքենայից ու քարշ է տալիս:
ԱԺ պատգամավորը դիմել էր ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանին, նշելով, որ հրապարակումն ընդունեն հաղորդում հանցագործության մասին և գտնեն քաղաքացուն:
Քիչ առաջ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը գրառում է արել, նշելով, որ հրապարակման վերաբերյալ նյութրե են նախապատրաստվում.«Համացանցում ՝ «կենդանիներին կապել են մեքենայից և քարշ տվել ասֆալտով» բովանդակությամբ հրապարակում էր արվել, և դրա հիման վրա ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ ու պարզել արարքը կատարած անձի ինքնությունը։
Քաղաքացին, որը Երևանի բնակիչ է, այս պահին ոստիկանության Էրեբունու բաժնում է։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը