ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մի 2 օր առաջ Իրանը 85 հազ կալանավոր տուն թողեց։ Պահեց միայն ամենավտանգավորներին։ Այսօր էլ նույն բանն արեց Լեհաստանը։ Անձնագրերը պահում են (որ երկրից չգնան), երաշխավորից բանկերում միջոցներ են սառեցնում (ինչքան հասկանում եմ, այնուամենայնիվ գրավ չեն վերցնում), և էլեկտրոնային բրասլետներ են ձեռքներին դնում։ Եվ Իրանում, և Լեհաստանում հնարավորություն է բացվել բանտերը իբրև կորոնավիրուսով հիվանդների մեկուսարան օգտագործելու։ Սա էլ ասեմ, որ այդ որոշումների հետ ես կապ չունեմ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը