ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մարտի 23-ին Երևանի փողոցներում կորոնավիրուսից պաշտպանվելու վերաբերյալ բուկլետներ բաժանեց։ Քաղաքացիներից մեկին տալիս Աննա Հակոբյանը նկատեց, որ քաղաքացին արդեն հետևում է կանոններին, քանի որ կրում էր դիմակ, ձեռնոցներ։
«Հետևում եմ, բայց ձեր մասկան, որտե՞ղ է»,-հարցը քաղաքացին ուղղեց Աննա Հակոբյանին, իսկ վերջինս ծիծաղով արձագանքեց. «Մենք դրա մասին կխոսենք»:
Վարչապետի տիկինը խանութներից և դեղատներից հետաքրքրվեց՝ կա՞ն հաճախորդներ։ Կրպակներից մեկի աշխատողը դժգոհեց, որ բացարձակ մարդ չկա: «Դե դա լավ է, տվյալ իրավիճակում լավ է, որքան էլ տարօրինակ է հնչում»,–ասաց նա:
Լուսանկարը՝ Արմենպրեսի
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը