Hayeli.am-ը գրում է․
«Ինչպես հայտնի է մարտի 31-ին Արցախում նախագահական ընտրություններ տեղի կունենան, մրցապայքարը երեք թեկնածուների մեջ է՝ Արայիկ Հարությունյան, Վիտալի Բալասանյան և Մասիս Մայիլյան:
Մեր տեղեկություններով Հայաստանում մտավորականների մի խումբ շուտով հայտարարություն կտարածի Բալասանյանին աջակցելու մասին, ցանկն առաջնորդում է Ռազմիկ Դավոյանը։
Hayeli.am-ի հետ զրույցում քիչ առաջ Դավոյանն ասաց․ «Ի դեմս Վիտալի Բալասանյանի մենք ունենք մեծագույն ապահովություն Արցախի ինքնապաշտպանության եւ անկախության պաշտպանության գործում, երբ լսում եմ նրա քառակոփ լեզուն հասկանում եմ, որ Արցախ ամրոցը գրավելը անհնար է լինելու»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը