Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆյեսբուքյան իր էջում գրել է.
Հարգելի հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ մարտի 22-ին կենսանվտանգության առանձնահատկություններից ելնելով` ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիայում հետազոտությունները ժամանակավորապես դադարեցվել են: Իրականացվել է եզրափակիչ ախտահանում:
Վաղ առավոտից լաբորատորիան կրկին աշխատում է ողջ ներուժով և ամեն հաջորդող օրը` առավոտյան 10:00-ին կհրապարակվեն նոր տվյալներ:
Խնդրում ենք չկորցնել զգոնությունը և հետևել նախարարության բոլոր հորդորներին:
Նշենք, որ երեկ կորոնավիրուսով վարաkման միայն 4 դեպք էր արձանագրվել, իսկ այսօր առավոտից դեռևս ոչ մի դեպք չի գրանցվել: Պատճառն այն է, որ լաբարատորիայում ախտահանման աշխատանքներ են իրականացվել և թեստավորում չի արվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը