Խորհրդարանը փոփոխության ենթարկեց ՀՀ Վարչական իրավախախտումների և քրեական օրենսգրքում փոփոխությունները։ Կապված երկրում արտակարգ դրության հետ, որոշ դրույթներ խստացվեցին։
ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ելույթում ասաց, որ կան փոփոխություններ, որոնց հետ համաձայնել չեն կարող․ «Օրինակ՝ հղի կնոջ նկատմամբ․․․ բայց էդ ո՞նց ենք ճշտում՝ էդ պահին հղի կնոջ նկատմա՞մբ ենք կատարում, թե՝ ոչ կամ՝ անչափահասի նկատմամբ։ Էդ պահին ինչի՞ց ենք ստույգ ենթադրում, որ նա անչափահաս է։ Մարդու պատասխանատվությունը պետք է կախման մեջ դնել նրա դիտավորությունից։ Վտանգավորությունը նրա դիտավորության մեջ է, որ մարդ հաստատապես իմանա, թե ում ինչ վնաս է պատճառում։ Այս դեպքում ստացվում է, որ մարդը կարող է ոչ դիտավորյալ վարակել հղի կնոջը»։
«Մարդուն տանել խիստ պատասխանատվության, որովհետև տեղյակ չէր կնոջ հղի լինելու մասին, չի բխում արդարության սկզբունքից»,- ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը