22 03 2020

Ունենք կորոնավիրուսի 194 դեպք. Նիկոլ Փաշինյան

Ունենք կորոնավիրուսի 194 դեպք. Նիկոլ Փաշինյան

Այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսի 194 դեպք։ Այս  մասին ֆեյսբուքյան լայվով հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ֆեյսբուքյան լայվով ներկայացնում է կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարությունը:

«Մեզ ամենահետաքրքրող հարցը այս պահին թե ինչպիսի ազդեցություն է ունենում տաք եղանակը կորոնավիրուսի վրա:Դեպքերի ավելի քան 70-75 տոկոսը ճյուղավորված են այսպես ասած Էջմիածնի եւ արտադրամասի դեպքերից: Կարող ենք ասել, որ Էջմիածնի ճյուղի զարգացումը կարողացել ենք կանգնացնել, հիմա աշխատում ենք կանգնեցնել արտադրամասի ճյուղի զարգացումը»,-ասաց նա:

Անդրադառնալով հիվանդների վիճակին`Փաշինյանը ասաց, որ հաստատված դեպքերի 78 տոկոսը ընդհանրապես չունի ջերմություն, 37-38 աստիճան ջերմություն ունեն  18 տոկոսը եւ 38-39 աստիճան ջերմություն ունեն 3 տոկոսը եւ 39-ից բարձր ջերմություն ունի հիվանդներից ընդամենը 1 տոկոսը:

Վարչապետը նշեց․ «Մեր մեծագույն խնդիրը ոչ միայն և ոչ այնքան կորոնավիրուսի տարածումը կանխելն է, որքան ապահովելը, որ դրա արդյունքում մենք չունենանք մահեր կամ ունենանք նվազագույն մահեր։ 

Նրա խոսքով` կառավարության որոշումները բաժանված են երկու ուղղության.

1. Կորոնավիրուսի տարածման կանխարգելում

2. Տնտեսական իրադրություն

«Մենք որոշել ենք, որ պետք է լայն աջակցություն ցուցաբերենք մեր տնտեսությանը և տնտեսվարողներին։ Մենք արդեն պատրաստում ենք փաթեթը, որպեսզի արտոնյալ վարկեր տրամադրենք այն ընկերություններին, որոնք կունենան աջակցության կարիք իրենց աշխատողներին աշխատավարձեր վճարելու, իրենց հարկային պարտավորությունները կատարելու, հումք ներկրելու, արտադրությունը կազմակերպելու և ռազմավարական ներդրումներ անելու համար։

Բանկերը կարող են այնքան էլ հակված չլինել այս ծրագրերի շրջանակում լայնորեն վարկավորել գյուղացիներին։ Մենք որոշել ենք, որ կառավարությունը պետք է որոշակի մասնակցություն ունենա։  Անհատների համար, որոնք կզբաղվեն մեր առաջարկած գյուղացիական ռազմավարական ծրագրերով, կառավարությունը նախ կզրոյացնի տոկոսները և կունենա ֆինանսավորման մասնակցություն անհատների պարագայում մինչև 30 տոկոս։ Մենք ենթադրում ենք, որ այս ծրագրերով շատ հեշտությամբ վարկեր կստանան բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն լավ վարկային պատմություն։ Իսկ ի՞նչ պետք է անեն այն գյուղացիները և ֆերմերները, որոնց վարկային պատմությունն այնքան էլ լավը չէ։ Բոլոր այն դեպքերում, երբ հնարավորություն չկա անհատապես ստանալու այսպիսի վարկային միջոցներ, մենք առաջարկում ենք, որ մեր հայրենակիցները համայնքներում ձևավորեն գյուղացիական կոոպերատիվներ, և այդ պարագայում կառավարությունը այս ծրագրերին մասնակցություն կունենա 50-60, հնարավոր է՝ նույնսիկ 70 տոկոսով»,- ասաց նա։

Վարչապետը նշեց, որ նաեւ աջակցություն կտրամադրվի այն քաղաքացիներին, որոնք կորոնավիրուսի հետեւանքով կդառնան գործազուրկ:

Խնդրում եմ մեր հայրենակիցներին Ռուսաստանից Հայաստան ուղեւորվելիս օգտվել միայն օդային տրանսպորտից:Այս  մասին ֆեյսբուքյան լայվով ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ներկայացնում է կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարությունը:

«Այս անգամ որպես բացառություն մենք խնդրեցինք, նրանք բացեցին ճանապարհը, բայց պետք է հարգենք միմյանց կանոնները եւ խնդրում եմ մեր հայրենակիցներին Ռուսաստանից Հայաստան ուղեւորվելիս օգտվել միայն օդային տրանսպորտից: Բայց Վերին լարսը բաց է բեռնափոխադրումների համար եւ բեռնափոխադրումներ կատարվելու են»,- ասաց նա:

Փաշինյանը հավելեց, որ չկա եւ չի լինելու երկիր, որը կարողանա խուսափել կորոնավիրուսի վարակից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ