19 03 2020

Հակակոռուպցիոն կոմիտեի և Հակակոռուպցիոն դատարանի համար շենքեր կկառուցվեն

Հակակոռուպցիոն կոմիտեի և Հակակոռուպցիոն դատարանի համար շենքեր կկառուցվեն

Կառավարության մարտի 19-ի նիստում որոշում կայացրեց Երևան քաղաքի համայնքային սեփականությունը հանդիսացող՝ Աջափնյակ վարչական շրջանի «Սպանդարյան» կայարանի երկաթգծին հարակից 15 հեկտար մակերեսով հողատարածքը նվիրել ՀՀ-ին, որից հետո հատկացնել Արդարադատության նախարարությանը՝ հակակոռուպցիոն դատաիրավական ռազմավարություններից բխող շինարարության նպատակով:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ ըստ էության, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը դարձել է ոչ պիտանի հետագա շահագործման համար:

Նա նշեց, որ ի սկզբանե իրենք նշել են, որ Սիլիկյան թաղամասում պետք է կառուցվի նոր քրեակատարողական հիմնարկ, որի արդյունքում «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները կլուծարվեն և համապատասխան լրակազմերը կտեղափոխվեն նոր ՔԿՀ:

«Էրեբունիում և Աբովյանի եւս համաատասխան տարածքներ կան, որտեղ ևս դիտարկում ենք որոշակի շինարարություն անելու: Հնթացս նախագիծը փոխվեց այն առումով, որ մենք հիմա Սիլիկյան թաղամասում առաջարկում ենք կառուցել Հակակոռուպցիոն կոմիտեի եւ Հակակոռուպցիոն դատարանի շենքերը, իսկ Էրեբունու և Աբովյանի տարածքները դիտարկել նոր ՔԿՀ-ի կառուցելու առումով»,- հայտարարեց Ռուստամյանը:

Նշվում է, որ շինարարության համար անհրաժեշտ կլինի շուրջ 21.288.420.000Հ Հ դրամ, իսկ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման արժեքը կկազմի շուրջ 417.420.000 ՀՀ դրամ։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն առաջարկեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համար էլ շենք կառուցել այդ տարածքում: Որոշվեց այդ հարցն առանձին քննարկել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ