19 03 2020

«Պոբեդան» մինչև ապրիլի 15-ը դադարեցնում է թռիչքները դեպի Գյումրի

«Պոբեդան» մինչև ապրիլի 15-ը դադարեցնում է թռիչքները դեպի Գյումրի

«Պոբեդան» մարտի 19-ից ապրիլի 15-ը Մոսկվայից Գյումրի չվերթները դադարեցնում է, լրագրողներին ասել է ընկերության ներկայացուցիչը:

Ինչպես գրում է «Интерфакс»-ը, որոշումը, նրա խոսքով, կայացվել է ՀՀ կառավարության կողմից մտցված Ռուսաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակման կապակցությամբ:

«Մարտի 19-ից ապրիլի 15-ը ժամանակահատվածի համար Մոսկվա-Գյումրի-Մոսկվա չվերթների տոմսեր ունեցող հաճախորդները ավտոմատ կերպով կստանան փոխհատուցում», - նշել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ