19 03 2020

Ինչո՞ւ քաղաքապետարանը չի կատարում 100 նոր ավտոբուսի խոստումը. Դավիթ Խաժակյան



Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն այսօր ավագանու նիստի ժամանակ հետաքրքրվեց, թե ինչ վիճակում է 100 նոր ավտոբուս ձեռք բերելու քաղաքապետարանի խոստումը:

«Նախորդ նիստի ընթացքում ասվեց, որ մինչև փետրվարի վերջ գնումը պետք է հայտարարված լինի: Որքան հասկանում եմ՝ գնումը դեռ հայտարարված չէ: Ինչո՞ւ չի կատարվել այդ խոստումը», - հարց ուղղեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում

Քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյան հստակեցրեց, որ գնումների մրցույթը չի հրապարակվել՝ տեխնիկական պատճառներից ելնելով, բայց երեկ արդեն խոսել են տեխնիկական էքսպերտների հետ և արդեն հաջորդ շաբաթվա վերջ մրցույթը կհրապարակեն:

«Այն էքսպերտները, որ պետք է ժամանեին Հայաստան, շատ հայտնի պատճառներով չեն կարողացել գալ, և պրոցեսն իրականացնում ենք օնլայն տարբերակով», - իր հերթին հավելեց քաղաքապետ Հայկ Մարությանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ