18 03 2020

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում մահացածի մոտ կորոնավիրուս չի եղել. ԱՆ խոսնակ

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում մահացածի մոտ կորոնավիրուս չի եղել. ԱՆ խոսնակ

Մարտի 17-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել «թոքի այտուց, երկկողմանի թոքաբորբ, շնչառական անբարարություն» ախտորոշմամբ պացիենտ, ում մոտ կասկածվել է նաև կորոնավիրուսային հիվանդություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Կատարվել է նմուշառում, հետազոտության արդյունքը եղել է բացասական: Միաժամանակ, իրականացվել են սիրտ-թոքային վերակենդանացման անհրաժեշտ միջոցառումները, ներգրավվել է լրացուցիչ բրիգադ, ցավոք, վերջինիս կյանքը չի հաջողվել փրկել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ