Վաղը ցերեկվանից սկսած՝ հանրապետության տարածքում գործող ցիկլոնը սկսում է աստիճանաբար քայքայվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Ցիկլոնի քայքայման հետ մեկտեղ կկրճատվեն և՛ տեղումների տևողությունը, և՛ տարածքային ընդգրկվածությունը, դրանք կլինեն կարճատև և առանձին շրջաններում։
Օրվա ընթացքում կունենանք նաև արևային ժամեր։ Արկտիկական ցուրտ օդային հոսանքները վաղը ցերեկվանից սկսած՝ նույնպես նահանջում են, ուստի օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկվանից մինչև մարտի 23-ը, այսօրվա հետ համեմատած, աստիճանաբար բարձրանալու է 5-6 աստիճանով»,-գրել է Սուրենյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը