17 03 2020

Կարի արտադրամասի 500 հոգին ինքնամեկուսացվել է

Կարի արտադրամասի 500 հոգին ինքնամեկուսացվել է

Կարի արտադրամասի 500 հոգին ինքնամեկուսացման են ենթարկվել։ Այս մասին ԱԻՆ-ում նշել է Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման բաժնի աշխատակից բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանը:

«Հաստատված դեպքերի բոլոր կոնտակտներին մեկուսացրել ենք արդեն. մի մասը Ծաղկաձորում, մի մասը Դիլիջանում։ Իտալացու կոնտակտներն իրենց շենքում են մեկուսացված կամ մի մասն էլ ինքնամեկուսացված են։ Կարի արտադրամասի 500 հոգին ինքնամեկուսացման են հիմա ենթարկվել։ Իրենք անընդհատ մեզ հետ կապի մեջ են։ Մեր աշխատակիցները ամեն օր զանգում եւ ճշտում են իրենց առողջական վիճակը»,- նշել է ԱՆ պաշտոնյան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ