Yerevan.Today-ը մի քանի դեղատուն այցից հետո ահազանգում է, որ դիմակների, «Ալկոգել» ախտահանիչ միջոցի, բժշկական ձեռնոցների և այլ նյութերի բացակայություն է, որոնք վերջին շրջանում մեծ պահանջարկ ունեն քաղաքացիների շրջանում։
Հիշեցնենք՝ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն օրերս հայտարարել էր, թե դեղատներում միջոցների պակաս չկա, Հայաստանում էլ փոքրիկ արտադրություններ են ստեղծվել՝ պահանջարկը լրացնելու համար։ Պետությունը կարծես այս փոքր հարցով նույնպես չի կարողացել դեռ լուծում տալ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը