ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։
Գրառման մեջ մասնավորապես ասվում է․ «Որքանով հիշում եմ՝ 1992 թվականն էր: Ստեփանակերտը վաղուց արդեն ռմբակոծվում էր «Գռադ»-երով Շուշիից, հրետանիով՝ Մալիբեյլիից (եթե անունը ճիշտ եմ հիշում), երեք կողմից շրջապատված էր ազերիներով: Այդ տարի սկսել էր նաև ազերիների օդուժը ռմբակոծել Ստեփանակերտը: Շատերի համար դա վերջին կաթիլն էր, որոշ մարդիկ (հիմնականում՝ կանայք, երեխաներ ու ծերեր) սկսեցին ժամանակավորապես տարհանվել Հայաստան: Երկու փախստական ազգականներ Ստեփանակերտից այդ տարի մնացին նաև մեր տանը: Առաջին 2-3 ամիսը նրանք սովորական ինքնաթիռի ձայն լսելիս խուճապի մեջ վազում էին դեպի դուռը:
Հետո աստիճանաբար ամեն ինչ կարգավորվեց, բոլորը վերադարձան Ստեփանակետր, իսկ հետո եղավ Հաղթանակը: Այս ամենը ինչո՞ւ հիշեցի: Մի պարզ պատճառով. այդ՝ ամենավատ օրերին, Արցախի ղեկավարը ոչ միայն ինքն էր մշտապես գտնվում ամենաթեժ կետերում, այլ նաև՝ իր ամբողջ ընտանիքը մի օր անգամ չլքեց Ստեփանակերտը: Գործնական տեսանկյունից նրա տիկնոջ և երեք մանկահասակ երեխաների՝ Ստեփանակերտում գտնվելու միգուցե ոչինչ չէր տալիս: Սակայն ո՞վ գիտի, թե քանի հոգու «դուխը» կարող էր կոտրվել, եթե նրանք այդ ժամանակ լքեին Ստեփանակերտը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը