15 03 2020

Աշոտ Փաշինյանն արձակուրդում չէ․ ՊՆ-ն հերքում է

Աշոտ Փաշինյանն արձակուրդում չէ․ ՊՆ-ն հերքում է

ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին, ՊԲ ժամկետայի զինծառայող Աշոտ Փաշինյանը զորամասում է և շարունակում է իր ծառայությունը:

«Աշոտ Փաշինյանը որևէ տեսակի արձակուրդ չի ստացել, քանի որ, ինչպես հայտնի է, կորոնավիրուսի ներթափանցումը ԶՈւ կանխելու նպատակով բոլոր արձակուրդները հետաձգվել, չեղարկվել են»,- գրել է Շուշան Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե Աշոտ Փաշինյանը Սևանում է, ընտանիքի հետ միասին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ