07 03 2020

Եվս մի աղջիկ հրաժարվում է վերցնել Փաշինյանի բուկլետը և Շուշանի նվիրած ծաղիկը



Antifake.am-ը գրում է․ «Մարտի 6-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեին ընդառաջ, Երևանի մետրոպոլիտենում իրականացնում էր «Այո»-ի քարոզարշավ: Քարոզարշավի ընթացքը ուղիղ հեռարձակմամբ լուսաբանվում էր Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջով:

Երեկ համացանցում մեծ արագությամբ տարածվեց մի տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես է երիտասարդ աղջիկը պատռում Երևանի մետրոպոլիտենում քարոզարշավ իրականացնող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված բուկլերտը՝ «Հպարտ քաղաքացու անձնագիրը» և այն նետում Նիկոլ Փաշինյանի վրա: 

Իրականում երիտասարդ աղջիկը միակը չէ, ով հրաժարվել է վերցնել Փաշինյանի տված բուկլետը:

Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերի առաջին րոպեներին վարչապետը դուստրերի՝ Մարիամի և Շուշանի հետ մոտենում են նստարանին նստած մի աղջկա: Շուշանը զամբյուղից ծաղիկ է հանում և մեկնում երիտասարդ աղջկան: Աղջիկը, սակայն, հրաժարվում է վերցնել ծաղիկը: Նիկոլ Փաշինյանը, դա նկատելով, առաջարկում է վերցնել «Հպարտ քաղաքացու անձնագիր» բուկլետը, ինչն աղջիկը նույնպես հրաժարավում է վերցնել և վեր կենալով նստարանից` հեռանում է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ