Կարող եմ ենթադրել, որ ոստիկանության գործողությունները եղել են օրենքի սահմաններում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:
«Հասարակության որևէ բողոք չկա, գոյություն չունի: Դա մի քանի լրատվական կայքեր են փորձում ստեղծել, ես ինքս շփվում եմ հասարակության տարբեր ներկայացուցիչների հետ, որևէ բողոք ձեր նշած, գոյություն չունի: Լինում են բողոքներ որոշ գերատեսչությունների աշխատանքների հետ, որոնք շատ արագ լուծվում են՝ նաև մեր միջնորդությամբ: Բոլոր բարձրացվող հարցերը լսելի են, ընդունելի են և դրանց շատ արագ լուծումները տրվում են»,- ասաց պատգամավորը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը