06 03 2020

Միանգամից երկու կոպիտ սխալ՝ վարչապետի գրառման մեջ․ Լուսանկարներ

Միանգամից երկու կոպիտ սխալ՝ վարչապետի գրառման մեջ․ Լուսանկարներ

Նախօրեին ՀՀ վարչապետը, որ վերջին շրջանում նաև ՀՀ գլխավոր համաճարակաբանի գործառույթները ստանձնած Նիկոլ Փաշինյանը Կորոնավիրուսի հետ կապված խուճապը ցրելու համար հերթական հակախուճապային գրառումն արեց: Նա, մասնավորապես լուսանկար հրապարակեց, որն արտացոլում է համաճարակային իրավիճակն՝ ամբողջ աշխարհում:

Գրառման բովանդակությունն հետևյալն է.

«Ըստ preventepidemics.org կայքի համաճարակների կանխարգելման գործընթացում աշխարհի երկրների թվում Հայաստանն ունի բարձր ցուցանիշ՝ 90 միավոր։

Առավել լավ պատրաստվածության ցուցանիշը 80 և ավելի բարձրն է»:

Զավեշտալին այն է, սակայն, տվյալները նոր չեն, այլ արտացոլված է 2016 թվականի պատկերը: Փաստորեն դա նկատել են մասնագետներն ու ֆեյսբուքյան օգտատերերերը, իսկ Նիկոլ Փաշինյանին տեղեկատվությունը տրամադրողները՝ ոչ:

Սա սխալ ցուցանիշների հրապարակաման առաջին օրինակը չէ, ցավոք, բայց այս գրառման մեջ առավել ուշագրավ է մեկ այլ հանգամանք, ՀՀ վարչապետը, ով մեկ տարի առաջ բարձրագոչ հայտարարություններ էր անում, որ Արցախն Հայաստան է և վերջ, իր էջում հրապարակում է լուսանկար, որտեղ Արցախն ՀՀ կազմում չէ, այլ Ադրբեջանի:

Սա, ի դեպ, չի վրիպել նաև այլ օգտատերերի աչքից:

Հատկանշանական է, որ Արցախն Ադրբեջանի կազմում ներկայացնող քարտեզի լուսանկարը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի էջում, իսկ նա ժամեր հետո գրառում է անում Արցախի մասին: Ցավոք, բայց ՀՀ վարչապետի խոսքի և գործի պարադոսքն արդեն սովորական է դառնում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ