04 03 2020

Սահմանային խստացումները որոշակի ազդեցություն կունենան տնտեսության վրա. Արգիշտի Մեխակյան



ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանը Yerevan.Today-ի հետ զրույցում անդրադարձավ կորոնավիրուսի հետ կապված սահմանային խստացումներին:

«Արդեն իսկ կորոնավիրուսի հետ կապված  ամբողջ աշխարհում տնտեսական որոշակի ցնցումներ զգացվում են, և մենք անմասն չենք կարող մնալ, քանի որ բաց երկիր ենք և մեր ապրանքների մեծ մասը ներմուծվում է այլ երկրներից, հետևաբար մենք նույնպես ինչ-որ չափով կունենանք այդ խնդիրը»: 

Հարցին, թե մասնավորապես որ ապրանքների վրա կազդի հայ-իրանական սահմանին նոր խստացումները, որոնք բեռնատարների արգելքին էին վերաբերում, պատգամավորը նշեց. «Գյուղմթերքի առումով այս պահին որոշակի  խնդիր հնարավոր է լինի, բայց մենք արդեն բարենպաստ եղանակ ունենք, և մեր ջերմոցային տնտեսություններն արդեն բավականին մեծ արտադրանք են տալիս»;

Ինչ վերաբերում է դժգոհություններին, որ վրացական կողմը հայ-վրացական սահմանին արգելքներ է ստեղծում մեր երկրից վրացական տարածք մտնող բեռնատարների համար, Արգիշտի Մեխակյանն ասաց. «Ես տեղեկություններ ունեմ, որ արգելքը կապված է միայն իրանական բեռնատարների հետ կապված»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ