02 03 2020

Երևան-Նալբանդյան երթուղայինը կողաշրջվել է․ կա 8 տուժած

Երևան-Նալբանդյան երթուղայինը կողաշրջվել է․ կա 8 տուժած

Shamshyan.com-ը գրում է․ «Երեւան-Արմավիր ավտոճանապարհին միմյանց են բախվել Mercedes, Mitsubishi Pajero, եւ ГАЗель մակնիշի ավտոմեքենաները. կա 8 տուժած։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել այսօր՝ մարտի 2-ին, ժամը 19:00-ի սահմաններում։

Վթարի հետեւանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Բախման հետեւանքով ГАЗель-ը, որը սպասարկում է Երեւան-Նալբանդյան թիվ 224 երթուղին, կողաշրջվել է:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ