27 02 2020

Եթե կորոնավիրուսի դեպք գրանցվի կհայտարարենք. «Աստղիկ» ԲԿ-ի տնօրեն

Եթե կորոնավիրուսի դեպք գրանցվի կհայտարարենք. «Աստղիկ» ԲԿ-ի տնօրեն

Yerevan.Today-ը քիչ առաջ ահազանգ ստացավ, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնում վիրուսային հիվանդությունից մահացության դեպք է գրանցվել: Ըստ ահազանգի՝ սահմանից հիվանդանոց է տեղափոխվել վիրուսով հիվանդ՝ ծանր վիճակում։

Այս թեմայով կապ հաստատեցինք բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանի հետ, ով նշեց, որ նման դեպք գրանցվելու դեպքում տեղեկություն կտարածեն:

Հարցին, թե արդյո՞ք սահմանից իրենց բուժհաստատություն ծանր վիճակում անձ է տեղափոխվել, ԲԿ տնօրենը նշեց, որ ինքը երկրում չէ և տեղյակ չէ նման դեպքի մասին. «Հնարավոր է, չեմ կարող բացառել, մենք չենք իմանում հիվանդը որտեղից է գալիս մեզ մոտ»: Հարցին՝ մահացության դեպք եղե՞լ է նախորդող 2 օրերին, Ասատրյանը պատասխանեց, որ տեղյակ չէ, սակայն հաստիացրեց, որ եթե կորոնավիրուսի դեպք լինի՝ անպայման հայտարարություն կտարածեին:

Զանգահարեցինք նաև «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ պատասխանեցին, որ 56-ամյա տղամարդ է մահացողը. «Դեռևս հաստատված չէ կորոնավիրուսի հանգամանքը: Նա երկկողմանի թոքաբորբ ուներ, Հեպատիտ Բ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ