27 02 2020

ՁԻԱՀ կենտրոնում կատարվողը ինձ մոտ դեժավյու է առաջացնում. Արսեն Թորոսյան



2004 թվականին ես ինքս աշխատել եմ ՁԻԱՀ-ի կենտրոնում, հետևաբար շատ լավ պատկերացնում եմ այդ համակարգը ներսից։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Ինչ վերաբերում է տնօրեն Սամվել Գրիգորյանին աշխատանքից հեռացնելու ու նոր պաշտոնակատար նշանակելու մասին իր վերջին հրամանին, Արսեն Թորոսյանը պարզաբանեց, որ դա պայմանավորված է եղել նրանով, որ Գրիգորյանը բազմիցս հրաժարվել է կատարել իր պահանջները։ Մասնավորապես, հրաժարվել է տրամադրել երկու բուժհիմնարկները միավորելու համար անհրաժեշտ փաստաթղթերը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ