Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը ցանկանում է այլ աշխատանքի տեղափոխվել: Ֆեյսբուքյան էջում նա գրել է․
«Որոշ լրատվականների՝ կեղծիք ու բամբասանք տարածելու մոլուցքը հասել է երեւակայության գագաթնակետին:
Զարմանում եմ, որ մինչև հիմա Ալ Քաիդայում անդամակցություն մեզ չեն «մեղսագրել»:
Ազատման դիմում չեմ ներկայացրել, ընդամենը բանավոր խնդրել եմ քաղաքապետի համաձայնությունը` այլ աշխատանքի տեղափոխվելու համար:
Սպասում եմ պարոն քաղաքապետի որոշմանը:
Այնպես որ, ցավում եմ պարոնայք, էլի նորմալ վաճառվող սենսացիա չեք ունենա»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը