07 02 2020

Գործ ունենք սուտասան, ժողովրդին մանիպուլացնող, անսկզբունք քաղաքական թիմի հետ. Կարպիս Փաշոյան

Գործ ունենք սուտասան, ժողովրդին մանիպուլացնող, անսկզբունք քաղաքական թիմի հետ. Կարպիս Փաշոյան

Քաղաքական մեկնաբան Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մի վերջին շեշտադրում էլ անեմ իմ մոտեցումների հետ կապված ու թեման գոնե ժամանակավորապես փակենք։

Բնականաբար ես չեմ կարող աջակցել ո՛չ Հրայր Թովմասյանին և ո՛չ Էլ ՍԴ-ին։ Եթե շատերը վերջին մեկ ամսվա մեջ են պահանջում Հրայրի հեռանալը, ապա ես դա անում եմ իր նշանակման պահից մինչև վերջերս։ Տասնյակ հոդվածներ կան այդ թեմայով։ Բնական է, չեմ կարող ինքս ինձնից ու իմ սկզբունքներից հրաժարվել և աջակցել Հրայր Թովմասյանին։ Նման բան իհարկե երբեք չի լինի։

Բայց այս ամենից անդին վստահաբար ես չեմ կարող նաև աջակցել կառավաորղ թիմի հանրաքվեի նախաձեռնությանը, քանի որ գործ ունենք սուտասան, ժողովրդին մանիպուլացնող, ապաշնորհ կիսագրագետ, անսկզբունք քաղաքական թիմի հետ։

Ես չեմ կարող լուրջ վերեբերվել այն քաղաքական թիմին, որը երկու տարվա ընթացքում երեք անգամ փոխում է իր մոտեցումը դատական համակարգի նկատմամբ։ Սկզբում մեզ հեքիաթներ էին պատմում ազատ դատարանների մասին, իսկ հետո հանկարծ պարզվեց, որ դատական համակարգը եռագլուխ հրեշ է, որին անհրաժեշտ է գլխատել։ Հիմա այսքանից հետո մարդիկ ձեզ ո՞նց լուրջ վերաբերվեն։ Հանրաքվե կարող էր լինել մեկ տարի առաջ, մեկ ու կես տարի առաջ, բայց ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր այս հարցը հետաձգել է, որպեսզի պետությունը հավերժ հանրահավաքային ռեժիմում ապրի։ Պետության շահը ստորադասվել է մեկ մարդու քմահաճույքներին։ Այդ մարդը խաղաղ պայմաններում անգործունյա է, նրան անհընդհատ պատերազմ է պետք և ահա նա նորից մեծ ներքաղաքական պատերազմի հնարավորություն ստացավ։ Վստահ եղեք, այլևս նահանջի հնարավորություն չկա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ