ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 6-ին, ընդունել է հունվարի 30-ին ՊԲ զորամասերից մեկում մահացած ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատներին։
Պաշտպանության նախարարը կրկին ցավակցություն է հայտնել և վերահաստատել, որ իր իրավասությունների շրջանակում հետևողական է լինելու դեպքի բոլոր մանրամասների բացահայտման հարցում։ Դավիթ Տոնոյանը Վահրամ Ավագյանի հարազատներին տեղեկացրել է Պաշտպանության բանակում ձեռնարկված կարգապահական միջոցների, այդ թվում՝ մի շարք պաշտոնատար անձանց զբաղեցրած պաշտոններից ազատումների մասին։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև ընդգծել է, որ ՊՆ-ն իր լիազորությունների շրջանակում աջակցելու է նախաքննության օբյեկտիվ իրականացման գործընթացին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը