03 02 2020

Որոշ լրագրողների թույլ չեն տվել մտնել ԱԺ. «Մեդիա պաշտպան»

Որոշ լրագրողների թույլ չեն տվել մտնել ԱԺ. «Մեդիա պաշտպան»

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը լրագրողների ֆեյսբուքյան գրառումներից տեղեկացավ, որ ԱԺ անցակետի մոտ, անկազմակերպ աշխատանքի հետևանքով, կուտակումներ են առաջացել։ Այնուհետ խնդիրը փորձել են կարգավորել՝ դրսևորելով կողմնապահություն․ որոշ լրագրողների ներս են թողել, որոշներին՝ ոչ։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հորդորում է ԱԺ աշխատակազմին հետևողական լինել կազմակերպչական հարցերում, որպեսզի լրագրողների աշխատանքը նման միջադեպերից չտուժի, բացի այդ հորդորում ենք խուսափել խտրական վերաբերմունքից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ