Չինաստանից տարհանված Հայաստանի քաղաքացին Ղազախստանում 14 օր կմնա Կարանտինում: Այս մասին հաղորդվում է Ղազախստանի կառավարության պաշտոնական կայքում։
Ինչպես նշվում է, Ղազախստանի կառավարությունը կազմակերպել է Չինաստանից Ղազախստանի 83 քաղաքացու տարհանումը. Ղրղզստանի, Հայաստանի և Բելառուսի իշխանությունների խնդրանքով տարհանվել են նաև այդ երկրների քաղաքացիներ:
Տարհանված քաղաքացիները բուժզննում անցնելուց հետո ուղարկվել են կարանտին գոտի, որտեղ կանցկացնեն 14 օր: Կարանտինի շրջանում նրանց հետ կապի մեջ կլինեն միայն բժիշկները: Նշվում է, որ տարհանված քաղաքացիների հարազատները ծանուցվել են կարանտինի շրջանում գործող կանոնների մասին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը