03 02 2020

Հ1-ով ՍԴ նախագահին ստալինյան ոճով դատապարտելն անցնում է սահմանները․ Իշխանյան

Հ1-ով ՍԴ նախագահին ստալինյան ոճով դատապարտելն անցնում է սահմանները․ Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․

«Հայաստանի անկախությունից հետո Պետական հեռուստատեսությունը, ինչպես ԽՍՀՄ տարիներին, շարունակեց մնալ, այս անգամ արդեն նոր իշխանությունների քարոզչական խոսափողը։ Բազմաթիվ իշխանահաճո հաղորդումներից, ամենատպավորիչը «Քաղաքական փասեանս»-ն էր, որը միակողմանի «ջախջախում» էր ընդդիմությանը, հատկապես 1995թ․ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Հետագայում, Եվրոպայի խորհրդին անդամակցելով, Հայաստանը պարտավորվեց Պետական հեռուստաընկերությունը վերափոխել Հանրայինի։ Նպատակը հեռուստաընկերության, իսկապես անաչառ, հանրության տարբեր կարծիքներ հեռարձակողի վերափոխվելն էր։ Ցավոք, այս տարիների ընթացքում, Հ1-ն առանձնապես չփոխվեց և շարունակեց մնալ օրվա քաղաքական ուժի խոսափողը։

Սակայն, այնպիսին, ինչպիսին վերջին շրջանում դարձել է Հ1-ը, արդեն հիշեցնում է նույնիսկ խորհրդային շրջանը։ Շատ օրինակներ կարելի է բերել, բայց հատկապես «Լուրեր»-ով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ստալինյան ոճով դատապարտելն ու ԵԽԽՎ զեկույցը ներկայացնել, որպես․ «ՀՀ իշխանությունը գործել է իրավիճակը կարգավորելու ընթացակարգերին համահունչ», անցնում են բոլոր սահմանները։

Խորհուրդ կտայի ՀՀ իշխանություններին ևս մեկ անգամ անվանափոխել Հ1-ը, «Հանրային» -ը փոխարինելով՝ «Ժողովրդական» բառով, ինչպես օրինակ, Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական հանրապետությունում է»,-նշել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ