Forbes-ի սյունակագիր Ուեյդ Շեպարդը Հայաստանի մասին նյութ է գրել՝ նշելով, որ մինչ Ադրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան միավորվում են խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի (օրինակ՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ծրագիրը) իրագործման և Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ ցամաքային կամրջի պատմական դերը վերածնելու համար, Հայաստանը այլ ուղով է գնում՝ տեխնոլոգիաների զարգացման ուղով:
Հեղինակը մեջբերում է Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին, ով կարծում է, որ վերջին փոփոխությունները երիտասարդների համար ազդանշան են դարձել, որ նրանք կարող են կերտել իրենց ճակատագիրն ու առաջ շարժվել:
«Աշխարհի քարտեզի խորխորատներում թաքնված փոքր, աննկատ երկիրը անսպասելիորեն հույսով լցվեց դեպի ապագան, որը արտասովոր կերպով պայծառ է թվում»,- ասվում է հոդվածում։
Հեղինակը նշել է, որ Հայաստանում խոշորագույն արտասահմանյան ներդրումները IT ընկերություններում ներդրումներն են: Այդպիսով, Հայաստանում ներկայացված են աշխարհի տեխնոլոգիական ամենաազդեցիկ ընկերություններից շատերը, ներառյալ՝ Intel, Microsoft, Google, IBM, Synopsys եւ Cisco, քանի որ երկրի տեխնոլոգիական ոլորտը 2018 թվականին աճել է 33%-ով եւ հասել տարեկան 250 մլն դոլարի:
Հեղինակը մանրամասն ներկայացնում է հայկական ստարտապների, ինչպես նաեւ Արմատ լաբորատորիաների պատմությունները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը