30 01 2020

Ուղևորներին հորդորում ենք առավել ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ. Հայտարարություն

Ուղևորներին հորդորում ենք առավել ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ. Հայտարարություն

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից 2019 թվականի ընթացքում հայտնաբերվել է 1 զենք, 111 փամփուշտ, վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում գտնվել է 1824 իր, որի մեջ եղել են մոտ 28.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար, թանկարժեք և կիսաթանկարժեք զարդեր, փաստաթղթեր և այլ անձնական իրեր, կանխվել է գողության 3 դեպք:

«Կարևորելով օդանավակայանի յուրաքանչյուր աշխատակցի մատուցած ծառայությունը և հատկապես ավիացիոն անվտանգության աշխատակիցների դերը օդանավակայանի անվտանգ և անխափան աշխատանքում՝ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել վերջիններիս՝ ամբողջ տարվա ընթացքում պատշաճ և պատասխանատու կերպով իրականացրած աշխատանքների համար: Իսկ մեր ուղևորներին հորդորում ենք առավել ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ, զերծ մնալ արգելված առարկաներ կամ նյութեր տեղափոխելու փորձերից և մյուս ուղևորների համար խնդիրների առաջացնելուց»,-ասված է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ