«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը (Նավակ ճոճողը) նույնպես դիմել է դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրենի թափուր հաստիքը զբաղեցնելու համար: Խոսքն «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրենի թափուր պաշտոնի համար կայացած մրցույթի մասին է, որում հաղթող է ճանաչվել երեք անձ:
Եվ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ որ այդ հաղթողներից մեկն էլ եղել է Վիլենը:
Եվ քանի որ, նախորդ օրերը ոչ աշխատանքային էին, մենք գրել էինք, որ հաղթողի նշանակումն այսօր է կատարվելու: Եվ ահա, ArmLur.am-ը տեղեկացավ, որ հունվարի 29-ին նշանակումը կատարվել է և Վիլեն Գաբրիելյանը նշանակվել է «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնում: Հավելենք, որ Գաբրիելյանը մասնագիտությամբ դեղագետ է. երկար ժամանակ մասնագիտական ծառայություն է մատուցել սահմանամերձ Քարվաճառում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը