«Այսօր դաշտը հավասար է անկախ բովանդակությունից, անկախ սեփականատերերից, այդ ամենը քաղաքական հարցեր են, մենք ապաքաղաքական մարմին ենք, մեզ չի հետաքրքրում, մենք մեր որոշումն ընդունելիս դա հաշվի չենք առնում։ Մեր համար բոլորը սիրելի են, եթե նրանք աշխատում են իրավական դաշտում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։
Հանձնաժողովի նախագահը նշեց, որ իրավական դաշտը անկատար է․ «Այսօր արդեն մշակվող օրենքում պետք է դրույթներ լինեն, որոնք թույլ կտան մեզ բովանդակային մոնիթորինգ վերլուծություններ անել , որովհետև շատ ժամանակ այսօր այդ իրավական որոշ անճշտությունների կամ բացթողումների արդյունքում տուժում է մարդկանց իրավունքը ստանալ անկողմնակալ և ճշգրիտ բազմակողմանի ինֆորմացիա»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը