24 01 2020

Արցախում վիրավորված զինծառայողը վիրահատվել է. վիճակը կայուն ծանր է. Սահակ Օհանյան



«Արցախում վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Զաքարյանը վիրահատվել է: Վիրահատությունն ավարտվել է 1,5 ժամ առաջ, վիրահատությունը հաջող է անցել, սակայն զինծառայողի վիճակը մնում է կայուն ծանր:Նա գտնվում է Մարտակերտի հոսպիտալում, ապա կտեղափոխվի Ստեփանակերտ: Երբ վիճակը կայունանա, կքննարկվի Երևան նրա տեղափոխման հարցը ռեանմոբիլով կամ ուղղաթիռով, եթե արցախցի գործընկերները դիմեն նման հարցով: Ստեփանակերտի հոսպիտալն ունի անհրաժեշտ բոլոր սարքավորումները: Երևան տեղափոխումը պայմանավորված է նրանով, որ բուժման յուրաքանչյուր փուլ ենթադրում է գտնվել համապատասխան բուժհաստատությունում»,- հունվարի 24-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ