23 01 2020

Եթե մեզ առնչվում է այս միջադեպը, հայտարարություն կտարածեմ. Վիկտոր Սողոմանյան



ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմանյանը հունվարի 23-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Էրեբունի պլազայում կատարված միջադեպին, երբ անհայտ անձն այնտեղ կրակոցներ էր արձակել, նշեց.

«Այն պահին, երբ տեղի է ունեցել միջադեպը, գրասենյակում ոչ ոք չի եղել: Աշխատակիցները չեն եղել, որովհետև ճաշի ժամ էր, հետո արդեն չեն կարողացել վերադառնալ և մտնել գրասենյակ, որովհետև ոստիկանությունը շրջափակել էր: Որքանոց է այս միջադեպը կապված նախագահ Քոչարյանի գրասնեյակի հետ, ես չգիտեմ հիմա: Ես կգերադասեմ տեղեկություններն ամբողջացնել: Եթե մեզ ինչ որ բանով առնչվում է այս միջադեպը, բնական է՝ կմեկնաբանենք և հայտարարություն կտարածեմ»:

Ավելին՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ