20 01 2020

Գորելովկայի բնակիչները փակել են ՀՀ սահմանի միջպետական ճանապարհը

Գորելովկայի բնակիչները փակել են ՀՀ սահմանի միջպետական ճանապարհը

Նինոծմինդայի շրջանի Գորելովկա գյուղի բնակիչները բողոքի ցույց են արել և փակել Հայաստանի սահման տանող միջպետական ճանապարհը: Այս մասին գրում է Aliq.ge-ն:

Գյուղացիները ջրի խնդրի լուծում են պահանջում, ճանապարհը չեն բացի մինչև իրենց մոտ չգնա նահանգապետը:

«Մենք չենք վստահում տեղի իշխանություններին, դիմում ենք նաև վարչապետին, որ ինքն անձամբ հետևի այս հարցի լուծմանը», — «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է բողոքի ցույցի մասնակիցներից մեկը:

Գյուղի բնակիչներն ասում են, որ ջրի խնդիր ունեն, ինչին ի պատասխան Նինոծմինդայի շրջանի քաղաքային խորհրդի (սակրեբուլոյի) նախագահ Սումբատ Կյուրեղյանը վստահեցնում է, որ Գորելովկա գյուղը ջրի խնդիր չունի, և ամբողջ կոնֆլիկտը սկսվել է առանձին մարդկանց ամբիցիաների հետևանքով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ