ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էդմոն Զարգարյանը հայտնել է, որ «Դալմա Գարդեն Մոլ»-ում տեղային ցնցումների պատճառը մարդկային գործոնն է, սակայն պարզ չէ, թե ինչ տեսակից։ Երկրաշարժը բացառվում է, սեյսմակայութնության հետ կապված խնդիր չկա։ Նա նշել է, որ չափիչ սարքերը դեռ տեղադրված են, կրկնության դեպքում կգրանցվի պատճառը։
Հիշեցնենք, որ հունվարի 10-ին առևտրի կենտրոնը չի աշխատում նախօրեին գրանցված ցնցումների պատճառով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը