ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության վարչության պետ Տիգրան Գիդաչյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Դալմա Գարդեն Մոլում տեղի ունեցած արտակարգ դեպքին՝ նշելով, որ բավականին երկար ժամանակ, մոտ 30 րոպե Դալմայի 2–րդ հարկի մի հատվածում ցնցումները չէին դադարում։
Նա ասաց, որ ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում երկրաշարժի կամ ցնցումների տիպի երեւույթներ չեն գրանցվել. «Անվտանգությունից ելնելով աշխատակիցներին եւ ժողովրդին տարհանեցինք, սեյսմիկ ծառայության աշխատողները տեղադրեցին չափող սարքեր, որպեսզի ճշտեն պատճառը»,- ասել է Փրկարար ծառայության պաշտոնյան՝ հավելելով, որ ցնցումների պատճառը հավանաբար եղել են հարակից տարածքում շինարարական աշխատանքները։
«Հավանաբար շրջակայքում եղել է ծանր ինժեներական տեխնիկայի աշխատանք։ Հիմա կիրականացվի շենքի գործիքային ստուգում, որպեսզի համոզվենք, որ շենքի համար վտանգավոր ոչինչ չկա»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը