«911» ծառայությունը հունվարի 8-ի ժամը 13:58-ին տեղեկություն է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն և փլուզում, կա տուժած` հայտնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Սայադյան փողոցի տներից մեկում (սեփականատեր՝ Պապին Մ.) տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել է խոհանոցի պատը՝ մոտ 8 քմ, վնասվել են պատուհաններն ու դուռը։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Արայիկ Մ.-ն (ծնված 1973 թ.) հոսպիտալացվել է Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են տունը և սահմանազատել տարածքը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը